Էրդողանն Անկարայում բանակցել է Պոմպեոյի հետ

15:03     17 հոկտեմբերի, 2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայում բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, ով աշխատանքային այցով երկիր է ժամանել,հաղորդում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թուրքիա այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել է Էսենբողա (Անկարա) օդանավակայանում: Բանակցությունները տևել են 40 րոպե»,- նշված է Թուրքիայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 Նշվում է, որ Պոմպեոյի հետ Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել օդանավակայանում: Բանակցություններից անմիջապես հետո թուրք առաջնորդը մեկնել է Մոլդովա:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Անկարայում Պոմպեոյի բանակցությունների ժամանակ քննարկվելու է Սիրիայի հարցը: Երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Պոմպեոյի հետ բանակցությունների թեմաներից մեկն է լինելու սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործը:


© armedia.am