ԱՄՆ-ը գտել է Ռուսաստանին և Իրանին Սիրիայից դուրս բերելու միջոցը

18:32     17 հոկտեմբերի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի վարչակազմը Սիրիայում պատերազմ վարելու նոր ռազմավարություն է մշակում: Պլանի համաձայն` ամերիկյան իշխանությունները պատժամիջոցներ կսահմանեն ռուսական և իրանական ընկերությունների նկատմամբ, որոնք զբաղվում են սիրիական շրջանների վերակառուցմամբ: Այս մասին հայտնում է NBC News-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:

«ԱՄՆ-ը և նրո դաշնակիցներն իրական հնարավորություն ունեն իրանական ռեժիմին ստիպելու վճարել Սիրիայի շարունակվող օկուպացիայի համար», - ասել է Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի գործադիր տնօրեն Մարկ Դուբովիցը:

Սիրիայից Իրանին դուրս բերելու համար դիտարկվում է նաև վերջինիս ֆինանսական դրությունը վատացնելու տարբերակը:


© armedia.am