ԵՄ-ն չեղարկել է Brexit-ի հարցերով արտակարգ գագաթաժողովը

12:17     18 հոկտեմբերի, 2018

ԵՄ անդամ երկրների առաջնորդները չեղարկել են Brexit-ի հարցերով նոյեմբերի 17-18-ին նախատեսված գագաթաժողովը, հայտնում է Reuters-ը:

Վերջինիս փոխանցմամբ, ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մասնակցությամբ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ չի հաջողվել առաջընթաց գրանցել:

Այսպիսով, Լոնդոնը ժամանակ է շահում կարգավորելու իր ներքաղաքական հարցերը, որոնք, ԵՄ անդամ երկրների առաջնորդների հիմնական մասի կարծիքով, իրական խոչընդոտ են Brexit-ի գործարքի կնքման համար:

Նշվում է նաև, որ Brexit-ի հարցերով գագաթաժողովը կկայանա միայն այն դեպքում, երբ ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բրանյեն հայտնի բանակցային գործընթացում առաջընթացի մասին:

 


© armedia.am