Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները կհանդիպեն Ստամբուլում՝ քառակողմ գագաթաժողովի ընթացքում սիրիական հակամարտությունը քննարկելու նպատակով։ Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին։ Այդ մասին, ինչպես հայտնում է Euronews-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալին։
Քննարկման օրակարգում լինելու են վերջին զարգացումներն Իդլիբում, հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացը և այլն։ Քննարկման նպատակը համատեղ ջանքերի կոորդինացումն է։