Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ հրթիռային պայմանագրից դուրս գալու մասին

11:36     21 հոկտեմբերի, 2018

ԱՄՆ-ը դուրս կգա Ռուսաստանի հետ մոտիկ և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ պայմանագրից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ռուսաստանին մեղադրելով պայամանագրին չհետևելու մեջ:

«Մենք պատրաստվում ենք խզել համաձայնագիրը, այնուհետև կսկսենք զինատեսակներ մշակել, եթե Ռուսաստանն ու Չինաստանը չհամաձայնեն նոր կուրսի հետ», - ասել է Թրամփը:

Վերոնշյալ պայամանգիրը, որը կնքվել է 1987 թվականին, թույլ չի տալիս կողմերին ունենալ ցամաքային տեղակայման բալիստիկ հրթիռներ և 500-5,5 հազար կմ հեռահարության թևավոր հրթիռներ:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պարբերաբար մեղադրում են միմյանց պայմանագրի կետերը խախտելու մեջ:

 

 


© armedia.am