Զինանոցներում պայթյունների հետևանքով Ուկրաինան կորցրել է իր զինամթերքի 40 տոկոսը

14:55     21 հոկտեմբերի, 2018

Վերջին մեկուկես տարում զինանոցներում տեղի ունեցած արտակարգ պատահարների հետևանքով Ուկրաինան կորցրել է իր զինամթերքի 40 տոկոսը, գրում է «Зеркало недели» պարբերականը:

Նշվում է, որ 2017 թվականի սկզբից ոչնչացվել է 210 հազար տոննա զինամթերք՝ հրացանի փամփուշտներից մինչև բալիստիկ հրթիռներ: Այս թիվն երեք անգամ գերազնացում է Դոնբասում ուժային գործողության համար ծախսված զինամթերքի քանակը. Դոնբասում ուկրաինական զինված ուժերը վատնել են 70 հազար տոննա զինամթերք:

Պարբերականը նշում է, որ ուկրաինական բյուջեի համար ոչնչացվածի փոխարեն նոր զինամթերք գնելն ուղղակի անհնարին է:


© armedia.am