ԵՄ-ն չի կարող համաձայնել Իռլանդիայի սահմանի շուրջ ժամանակավոր լուծման

16:16     21 հոկտեմբերի, 2018

Եվրամիությունը չի կարող համաձայնել Իռլանդիայի սահմանի շուրջ ժամանակավոր լուծումների Բրեքսիթի շուրջ բանակցություններում։ Այդ մասին, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, հայտարարել է Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն։

Բրիտանիան ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է համաձայնել հետբրեքսիթյան ավելի երկար անցումային փուլի՝ կանխելու համար վերադարձը կոշտ սահմանին երկու իռլանդիաների միջև։

«Մենք պետք է միանշանակ պատասխան ունենաք այս հարցին կամ առնվազն ոչ ժամանակավոր միջոցներ, որոնք կարող են վերանալ և մենք չիմանանք ինչ անել դրանից հետո»,- ասել է նախարարը BBC-ի հետ զրույցում։

«Սա մի բան է, որ Լոնդոնը պետք է ֆիքսի իր համար։ Մենք սպասում ենք գործուն լուծման, որը կառաջարկի Լոնդոնը»,- հավելել է նա։

 


© armedia.am