Իվանիշվիլին կանխատեսել է Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքը

13:23     24 հոկտեմբերի, 2018

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին տատանվող ընտրողներին հորդորել է հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրություններում քվեարկել նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին:

«Մեր կուսակցությունը պաշտպանում է Սալոմե Զուրաբիշվիլիին, և, ըստ մեր վերջին ուսումնասիրությունների, նա ընտրություններում կարող է հաղթել արդեն առաջին փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների 53 տոկոսը»,- հոկտեմբերի 24-ին հայտարարել է Իվանիշվիլին վրացական հեռուստաալիքներին:

Իվանիշվիլիի կարծիքով՝ նախկին իշխող «Միասնական ազգային շաժում» կուսակցության երկու թեկնածուները՝ Գրիգոլ Վաշաձեն և Դավիթ Բաքրաձեն չեն կարողանա մրցակցել Զուրաբիշվիլիի հետ:


© armedia.am