Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապին

09:27     25 հոկտեմբերի, 2018

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Վատիկանում հոկտեմբերի 24-ին հանդիպել է Հռոմի պապի Ֆրանցիսկոսի հետ: Այս մասին հայտնում է Վեհափառ Հայրապետի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: Նկարներին կից գրված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.  «Հանդիպում մեր հոգևոր եղբոր՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 23-ին  Միլանից մեկնել էր Հռոմ: Նորին Սրբությանն ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:


© armedia.am