Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ

16:55     25 հոկտեմբերի, 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ:
Քննարկվել են հիփոթեքային վարկավորման ոլորտում նոր քաղաքականության մշակմանը ևբնակարանաշինությանն առնչվող հարցեր:
Նախագահը պահանջված է համարել նման քննարկումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ավելի արդյունավետորեն իրականացնել պետական տարբեր ծրագրեր: 
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


© armedia.am