Պենտագոնը համաձայնել է զորք ուղարկել Մեքսիկայի հետ սահման

12:25     27 հոկտեմբերի, 2018

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հաստատել է ԱՄՆ-ի` և Մեքսիկայի սահման հավելյալ զորք ուղարկելու մասին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայցը:

Հաղորդվում է, որ զինվորականները պետք է քաղաքացիական իշխանություններին օգնություն ցուցաբերեն «ծրագրման աշխատանքներում, ցուցաբերեն ինժեներական, ավիացիոն աջակցություն գերատեսչության աշխատակիցների, բժշկական բրիգադների տեղաշարժման հարցերում»:

Պենտագոնում պարզաբանում են, որ գործողությունում հիմնական դերը ԱՄՆ ԶՈւ Հյուսիսային հրամանատարությանն է պատկանում, սակայն չի հստակեցվում Մեքսիկայի հետ սահման ուղարկվող զորքի թիվը:


© armedia.am