Աստանայում նոյեմբերին կկայանա ՀԱՊԿ-ի խորհրդի նստաշրջան պետությունների ղեկավարների մակարդակով

13:46     27 հոկտեմբերի, 2018

Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջան պետությունների ղեկավարների մակարդակով, հայտնում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Նոյեմբերի 8-ի օրվա առաջին կեսին Աստանայում կկայանա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդակցություն, իսկ օրվա երկրորդ կեսին կկայանա ՀԱՊԿ-ի նստաշրջան պետությունների ղեկավարների մակարդակով», - հայտնել են մամուլի ծառայությունում:

ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:


© armedia.am