Վրաստանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

10:03     29 հոկտեմբերի, 2018

Վրաստանում հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը չհավաքեց անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայներ: Այս մասին հայտնում է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

ԿԸՀ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին ընտրություններում աջակցում Էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել Է ձայների 38,66 տոկոսը, նրա օգտին քվեարկել Է մոտավորապես 615 հազար ընտրող:

Երկրորդ փուլում նրա հետ կմրցակցի «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, որը հավաքել Է մոտավորապես 600 հազար ձայն կամ 37,7 տոկոսը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում կկայանա դեկտեմբերի 1-ից ոչ ուշ:


© armedia.am