ՀՀԿ-ն և «Եդինայա Ռոսիան» պատրաստ են զարգացնել համագործակցությունը. Շարմազանովը հանդիպել է Նևերովի հետ

17:02     31 հոկտեմբերի, 2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել խորհրդարանական պատվիրակությունների սերտ համագործակցությանը ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵԱՀԿ ԽՎ-ներում, ինչպես նաև փոխգործակցությանը միջխորհրդարանական խմբակցությունների մակարդակով: Էդուարդ Շարմազանովը և Սերգեյ Նևերովը, անդրադառնալով կուսակցությունների փոխգործակցությանը, այդ թվում նաև կարևորել են  ՀՀԿ-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջև խորհրդարանական և կուսակցական կապերի զարգացումն ու ամրապնդումը՝ հավաստիացնելով, որ պատրաստ են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: 


© armedia.am