ԱՄՆ-ը երկարացրել է Իրանից նավթի մատակարարումների էմբարգոյի գործողության ժամկետը

11:14     1 նոյեմբերի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է Իրանից նավթի և նավթամթերքի մատակարարումների վրա ավելի վաղ դրված էմբարգոյի գործողության ժամկետը, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

«Ես եկել եմ եզրահանգման, որ աշխարհում այլ երկրների կողմից բավական քանակությամբ նավթ և նավթամթերք է արտադրվում, որպեսզի արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունները դադարեցնեն նավթ և նավթամթերք գնել Իրանից», - հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ փաստաթուղթը կազմվել է նավթի համաշխարհային շուկայում իրավիճակի մանրակրկիտ վերլուծությունից հետո և հիմնված է այդ թվում նաև տարբեր երկրներում նավթարդյունահանման ծավալների աճի և ածխաջրածինների ռազմավարական պաշարների վերաբերյալ տեղեկությունների վրա:


© armedia.am