Ախալքալաքի պուրակներից ու փողոցներից մեկը կկրեն Ազնավուրի անունը

16:27     1 նոյեմբերի, 2018

 Ախալքալաք քաղաքի պուրակներից ու փողոցներից մեկն այսուհետ կկրեն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը, այս մասին գրում է jnews.ge-ն:

Աղբյուրը հայտնում է, որ տեղական ինքնակառավարման մարմնում նախօրեին հատուկ նիստ են գումարել Ախալքալաքի Մալխասյան փողոցն ու Աղմաշենեբելի-Մալխասյան խաչմերուկում գտնվող պուրակը Շառլ Ազնավուրի պատվին անվանակոչելու հարցով: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել հենց տեղի բնակիչները:

Նշենք, որ լեգենդար շանսոնյեի հայրը՝ Մամիկոն Ազնավուրյանը, ծնվել է Ախալցխայում:


© armedia.am