Ախալքալաք քաղաքի պուրակներից ու փողոցներից մեկն այսուհետ կկրեն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը, այս մասին գրում է jnews.ge-ն:
Աղբյուրը հայտնում է, որ տեղական ինքնակառավարման մարմնում նախօրեին հատուկ նիստ են գումարել Ախալքալաքի Մալխասյան փողոցն ու Աղմաշենեբելի-Մալխասյան խաչմերուկում գտնվող պուրակը Շառլ Ազնավուրի պատվին անվանակոչելու հարցով: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել հենց տեղի բնակիչները:
Նշենք, որ լեգենդար շանսոնյեի հայրը՝ Մամիկոն Ազնավուրյանը, ծնվել է Ախալցխայում: