Սերժ Սարգսյանն իր վերջնական որոշումը չի հայտնել. Արմեն Աշոտյան

19:22     2 նոյեմբերի, 2018

Մոտ օրերին տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության համաժողովը, որի ընթացքում որոշումներ են կայացվելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողներին է հայտնել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ համաժողովին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը, հայտնում է analitik.am-ը: 

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Սարգսյանը ընտրություններին մասնակցել-չմասնացկելու մասով, Աշոտյանն ասել է, որ երրորդ նախագահը ստեղծում է միջավայր, որտեղ քննարկումները բացառապես բովանդակային են՝ հիմնված արգումենտների վրա. «Նա իր վերջնական որոշումը չի ասել, կուսակցությունն իր վերջնական որոշումը չունի: Քննարկումները շատ բաց են, ինտելեկտուալ»:

ՀՀԿ-ական պատգամավորը նշել է, թե պետք չէ շտապել, երեկ դեռ հայտնի է դարձել ընտրությունների օրը, որևէ մեկը չի հայտնել իր ցուցակը, ցուցակի քննարկումներ չեն եղել նաև հանրապետականում: 


© armedia.am