Սաուդցիները զենք գործածել չգիտեն. Թրամփ

13:46     5 նոյեմբերի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի կողմից Եմենում երեխաներ տեղափոխող ավտոբուսի գնդակոծումը, հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի զինվորականները չգիտեն ինչպես գործածել զենքն Եմենում, հաղորդում է Axios-ը:

Տեղի ունեցածն անվանելով «սարսափելի ողբերգություն»՝ Թրամփը նշել է, որ բանակում չէր պահի մարդկանց, ովքեր «կրակում են երեխաներ տեղափոխող ավտոբուսների վրա»:


© armedia.am