Արամ Սարգսյանը ներողություն է խնդրել

12:09     5 նոյեմբերի, 2018

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել, որ «Լույս» դաշինքն այլևս չկա։

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա:

«Հանրապետությունը» մասնակցելու է Աժ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Մնացածը առաջիկայում»,- գրել է Սարգսյանը:


© armedia.am