Վրաստանի կառավարությունը հետ է կանչել մարիխուանայի արտադրության մասին օրինագիծը

12:19     6 նոյեմբերի, 2018

Վրաստանի կառավարությունը խորհրդարանից պաշտոնապես հետ է կանչել «Կանեփի վերահսկողության մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում էր Վրաստանի տարածքում կանեփի աճեցում, ինչպես նաև մարիխուանայի արտահանում:

Հիշեցնենք, օրենքի նախագիծը հետ կանչելու մասին դեռևս նոյեմբերի 2-ին հայտարարել էին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իռակլի Կոբախիձեն և Վրաստանի փոխվարչապետ ՆԳ նախարար Գեորգի Գախարիան Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ հանդիումից հետո:

«Մենք նախկինում էլ բազմիցս հայտարարել ենք, որ չենք դիտարկելու օրենքի այդ նախագիծն առանց լայն քննակումների և հասարակության և եկեղեցու հետ կոնսենսուսի ձեռքբերման, և մենք մեր այդ խոստումը պահեցինք», - այն ժամանակ լրագրողներին հայտնել էր Կոբախիձեն:


© armedia.am