Հայազգի Էնթոնի Բրինդիսին ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ

11:02     7 նոյեմբերի, 2018

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կծառայի երրորդ հայազգի ամերիկացին:

Էնթոնի Բրինդիսին հաղթել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում և Կոնգրեսում միացել է մյուս հայազգի օրենսդիրներին՝ Աննա Էշին և Ջեքի Սփիյերին, հայտնում է News.am-ը՝ հղում անելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին:

Էնթոնիի նախապապերը ծնունդով Մարդինից են: Ցեղասպանությունից փրկվելով՝ նրանք բնակություն են հաստատել Հալեպում, որտեղ ծնվել է Էնթոնիի տատիկը:


© armedia.am