Նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26

16:22     8 նոյեմբերի, 2018

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ին, հավանություն տվեց ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26 տեղափոխելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:

Փաթեթը ներկայացնելիս Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել է, որ «Պաշտոնատար անձանց գործունեության սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել, որով նշվում է, որ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվում է Հանրապետության հրապարակ, կառավարության տուն համար 1:

Քննարկվել է նաև ՀՀ նախագահի լիազորությունների ընդլայնման հարցը, սակայն դեռևս որոշում չի կայացվել։

 


© armedia.am