Հայացքների բախում է առաջացել. ՀԱՊԿ նոր քարտուղարի մասին որոշումը կկայացվի դեկտեմբերի 6-ին

19:45     8 նոյեմբերի, 2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը վերջնականապես կորոշվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։ Այդ մասին Աստանայում լրագրողներին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

«Մեզ մոտ հայացքների բախում է առաջացել` կապված նրա հետ, որ Հայաստանի ներկայացուցիչ (Յուրի) Խաչատուրովը հետ է կանչվել։ Ես չեմ ասի, թե ինչ պատճառներով, դա հայկական կողմի գործն է։ Մեզ մոտ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է»,- ասել է Նազարբաևը։

Հիշեցնենք, որ Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել են նոյեմբերի 2-ին, իսկ արդեն նոյեմբերի 4-ին նա եկել է Հայաստան։




© armedia.am