Բոլորիդ շատ սիրում եմ. Շարմազանովը «լայվով» շնորհակալություն է հայտնել

20:36     8 նոյեմբերի, 2018

Ծննդյան օրվա շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Էդուարդ Շարմազանովին ստիպել են մտածել սոցիալական ցանցերում գրանցվելու մասին։ Այսօր, նա «լայվով» շնորհակալություն է հայտնել ջերմ բառերի համար, ինչ որ իրեն ու ընտանիքին մաղթել են, փոխանցում է News.am-ը: 

Նա նաև վստահեցրել է, որ ամեն ինչ լավ է լինելու, Հայկը երբեք չի կարող պարտվել Բելին․ «Գնում ենք առաջ, պայքարով, ազգային, քրիստոնեական գաղափարախոսությամբ»։ Նաև ասել է, որ բոլորին շատ սիրում է՝ ընդգծելով, որ դա ձևական սեր չէ․ «Լավ մնացեք, Աստված բոլորիդ պահապան։ Շատ շնորհակալ եմ, ձեր ցավը տանեմ։ Կհանդիպենք ֆեյսբուք սոցիալական ցանցում»,- եզրափակել է Շարմազանովը։


© armedia.am