ԵՄ-ն բավարարված չէ Ուկրաինայի` դատական համակարգում և կոռուպցիայի դեմ պայքարում կատարվող բարեփոխումներից

17:17     9 նոյեմբերի, 2018

Դատական համակարգում և կոռուպցիայի դեմ պայքարում Կիևի կողմից անցկացվող բարեփոխումների գործընթացը չի բավարարում Եվրամիությանը: Այս մասին նշվում է Եվրոպական Հանձնաժողովի` Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի իրականացման ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է այսօր` նոյեմբերի 9-ին:

«Ուկրաինան կարևոր առաջընթաց է գրանցել իր բարեփոխումներում, սակայն դեռ ավելին պետք է արվի, մասնավորապես՝ դատական համակարգում և կոռուպցիայի դեմ պայքարում», -ասված է Եվրոպական Հանձնաժողովի` այսօր հրապարակված  մամլո հաղորդագրությունում:


© armedia.am