Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19:46     9 նոյեմբերի, 2018

 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն` երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունքով, հայտնում է Tert.am-ը:

 Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք է գրանցել` դառնալով աշխարհի ռեկորդակիր, երկրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանն արդեն չեմպիոնի կարգավիճակում հրել է 240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով: 

Հայ ծանրորդն արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում` գլխավերևում պահելով 195 կգ: Երրորդ մոտեցմամբ 21-ամյա ծանրորդը բարձրացրել էր 197 կգ ծանրաձող, սակայն մրցավարները չէին հաշվել նրա այդ մոտեցումն ու չգրանցել աշխարհի նոր ռեկորդ:

 


© armedia.am