Նորվեգիան որոշել է Սաուդյան Արաբիա ռազմական նյութեր չարտահանել

09:58     10 նոյեմբերի, 2018

Նորվեգական կառավարությունը որոշում է կայացրել նոր լիցենզիաներ սահմանել Սաուդյան Արաբիա արտահանվող ռազմական նյութերի և ռազմական օգտագործման բազմաֆունկցիոնալ արտադրանքի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Սրա հետ մեկտեղ, պարզաբանվում է, որ Նորվեգիան երբեք Սաուդյան Արաբիա ուղղակիորեն զենք և զինամթերք չի արտահանել։ Նյութերի մասին որորշումը կայացվել է Սաուդյան Արաբիայի հետ կապված վերջին իրադարձությունների զարգացումը, Եմենում և տարածաշրջանում իրավիճակը գնահատելուց հետո, չնայած Նորվեգիայի ԱԳՆ-ը չի տիրապետում Եմենում իր երկրի զենքն օգտագործելու մասին որևէ տեղեկատվության։

Նորվեգական NRK հեռուստառադիոընկերության կայքը գրել է, որ վերջին տարվա ընթացքում երկիրը Սաուդյան Արաբիային վաճառել է ռազմական ոլորտին վերաբերող նյութեր և սարքեր՝ ընդհանուր 41 մլն նորվեգական կրոն արժողությամբ, մինչդեռ 2016թ․ այդ թիվը կազմել է 23 հազար կրոն։


© armedia.am