Բուխարեստում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության 52 կգ քաշային կարգի եզրափակիչում հանդիպեցին Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը և Ռուսաստանի պատվիրակ Անդրեյ Կուբարկինը։ Գոտեմարտն ավարտվեց ոչ ոքի ՝ 1 ։ 1 հաշվով, սակայն մրցավարները նախապատվությունը տվեցին ռուս սամբիստին։
Տիգրան Կիրակոսյանն արժանացավ փոխչեմպիոնի կոչմանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: