Հորդառատ անձրևը վնասել է Էր-Ռիադի օդանավակայանի տանիքը և հեղեղել այն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16:42     10 նոյեմբերի, 2018

Ուժեղ անձրևներն Էր-Ռիդում վնասել են թագավոր Խալեդի անվան միջազգային օդանավակայանը, հայտնում է «Ալ-Աջիլ» պորտալը:

Հրապարակված տեսանյութում երևում է, ինչպես է օդանավակայանի առաստաղի ջուրը հոսում ուղեբեռերի ստուգման համակարգ:

Նոյեմբերի 8-ին ցիկլոնը Պարսից ծոցի տարածաշրջան է բերել ուժեղ անձրևներ: Հորդառատ անձրևներեն տեղում Սաուդյան Արաբիայի տարբեր քաղաքներում, Քուվեյթում,ուր տեղի փրկարարներին օգնության են շտապել սաուդյան արտակարգ ծառայությունները: Տեղումներ են սպասվում նաև Կատարում:


© armedia.am