Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն

09:49     11 նոյեմբերի, 2018

Աշխաբադում, ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը մրցահարթակ ելավ  Հայաստանի վերջին պատվիրակ, օլիմպիական խաղերի  փոխչեմպիոն Գոռ Մինասյանը / +109 կգ /։ Երկամարտի   450 կգ արդյունքով նա գրավեց երկրորդ տեղը և արժանացավ արծաթե պարգևի, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Արծաթե փայլ ունեցան  նրա ելութները  նաև պոկում / 205կգ / և հրում / 245կգ / վարժություններում։


© armedia.am