Տուսկը չի մասնակցի Փարիզի միջոցառումներին

12:17     11 նոյեմբերի, 2018

Այսօր Փարիզում առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսությունները կանցնեն առանց Եվրոպական խորհդրի նախագահ Դոնալդ Տուսկի մասնակցության: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Տուսկը չի ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերը՝ ներողություն խնդրելով և ընդգծելով, որ այս օրերը պիտի անցկացնի Լեհաստանում, որը նոյեմբերի 11-ին նշում է իր Անկախության օրը: 

Եվրոպական խորհդրի նախագահը նշել է, որ հարգանքի տուրք է մատուցելու պատերազմում զոհվածներին և մտադիր է ծաղիկներ դնել Անհայտ զինվորի գերեզմանին, եթե դա նրան թույլ տան անել Լեհաստանի իշխանությունների հետ քաղաքական հակամարտության պայմաններում:


© armedia.am