Ղազախստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

12:16     12 նոյեմբերի, 2018

Հայաստանի նախագահի հրամանագրով Ղազախստանում ՀՀ դեսպան է նշանակվել Գագիկ Ղալաչյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Գագիկ Ղալաչյանին նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)», -ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Գագիկ Ղալաչյանը նախկինում եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Հունաստանում, Կիպրոսում, Սերբիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից և ում լիազորություների ժամկետը լրացել էր, հետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:


© armedia.am