Երեք մեդալ աշխարհի առաջնություններում

18:31     12 նոյեմբերի, 2018

Բուխարեստում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում  մեր պատվիրակները նվաճեցին մեկական արծաթե և բրոնզե մեդալ:

Ինչպես հայտնի է, փոխչեմպիոնի պատվին արժանացավ Եվրոպայի քառակի ոսկե մեդալակիր, աշխարհի 2017թ. ոսկե դափնեկիր,վանաձորցի   Տիգրան Կիրակոսյանը / 52 կգ /: Նրա համաքաղաքացի,աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանի որդին`  Արսեն Ղազարյանը / 74 կգ /  դարձավ բրոնզե մեդալակիր:Նա, ի դեպ,  երրորդն է ճանաչվել  նաև Եվրոպայի այս տարվա առաջնությունում:

Զուգահեռաբար անցկացվեց նաև մարտական սամբոյի առաջնությունը: Գյումրեցի  Գրիգոր Մխիթարյանը / 52 կգ / արժանացավ արծաթե մեդալի, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:


© armedia.am