Այնպիսի տպավորություն է ստեղծել, որ ժողովուրդը «Հայր մերի» փոխարեն «Նիկոլ մեր» է ասում. Աշոտյան

19:37     12 նոյեմբերի, 2018

Իմ քայլը պետք է դադարի օգտագործել պետական ռեսուրսն՝ իրենց ուզած արդյունքն ընտրություններին ստանալու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հայտնում է «Առավոտ»-ը:

«Տնաշեննե՛ր, ձեզ պետք չի 85 տոկոս, ի՞նչ եք անում, դուք հո Նիկոլ բաշի չե՞ք սարքելու: Եթե ձեզ պետք է 2/3 ըստ Սահմանադրության, 85 տոկոս խի՞ եք հավաքում, ի՞նչ եք անելու, ոչ կրեդիտ քարտի վրա եք կարողանալու գցել, ոչ տուն եք տանելու, իմաստը ո՞րն է 85 տոկոսի վրա աշխատել: Պատահական չեմ ասում 85 տոկոսը, իրենք այդպիսի ցուցանիշ են ակնկալում»:

Դիտարկմանը, որ ժամանակին ՀՀԿ-ն էլ է  ուզել 80 տոկոս «խփել»՝ Աշոտյանն արձագանքել է. «Մենք մեր սխալների բեռը մեր ուսերի վրա տարել ենք, ծանրությունը մինչև  հիմա կրում ենք: Մենք մեր սխալների պատճառով, երբեմն սխալ ընկալվածության պատճառով տուժել ենք, մենք էլ իշխանություն չենք, պրծ, քըխ ՀՀԿ-ն այլեւս իշխանություն չի, գնացել ենք: Եկել է իշխանություն, որն ասում է, որ ես ավելի լավն եմ, ես մազեր ունեմ, կապուտաչյա եմ, գո՛րծ արեք, ժողովուրդ…Իշխանության կարիքը ընդդիմության մեջ է լինելու, ԼՂ հարցով հանկարծ տոտալ իշխանություն ունեցող մարդուն դեմ տան լուծում, ինքը չի կարողանալու ասել՝ ժողովուրդը չի թողնի, պրոբլեմ է ունենալու: Ինքն այնպիսի տպավորություն է ստեղծել, որ էս ժողովուրդը առավոտը հելնում է իր անունը շուրթերին, գիշերը «Հայր մերի» փոխարեն «Նիկոլ մեր» է ասում»: 


© armedia.am