Իռլանդիայի երկնքում օդաչուները ՉԹՕ են տեսել

14:15     14 նոյեմբերի, 2018

Իռլանդիայի ավիացիոն վարչությունը հետաքննում է այն տեղեկությունն, ըստ որի Իռլանդիայի արևմտյան ափի մոտակայքում նկատվել են վառ լույսեր և անհայտ թռչող օբյեկտներ, 

Ինչպես հաղորդում է BBC-ն` նոյեմբերի 9-ին՝ առավոտյան 6:47-ին, British Airways չվերթի օդաչուն կապ է հաստատել Շանոն օդանավակայանի օդային երթևեկության կառավարման կետի հետ և հարցրել, թե արդյո՞ք չեն անցկացվում զինավարժություններ օդային տարածքում, քանի որ  «ինչ-որ արագ շարժվող օբյեկտ են» նկատել: 

Մոնռեալից Լոնդոն թռչող ինքնաթիռի օդաչուն կարգավարին հաղորդել է, որ թռիչքի ժամանակ շատ պայծառ լույս են նկատել, իսկ հետո ինքնաթիռի ձախ կողմից անսպասելիորեն անծանոթ օբյեկտ է հայտնվել, որը հետո կտրուկ շարժվել է դեպի հյուսիս: 

Virgin Airlines ընկերության ինքնաթիռի մեկ այլ օդաչու ենթադրել է, թե իր տեսածը երկնաքար է կամ մթնոլորտի խիտ շերտերում գտնվող մեկ այլ օբյեկտ:

Նշենք, որ այս առնչությամբ ավիացիոն վարչությունը կազմել է հաշվետվություն, և տեղեկացրել, որ դրանք կուսումնասիրվեն գաղտնի դեպքերի հետաքննության սովորական ընթացակարգով։

© YouTube-канал "AIRLIVE net"


© armedia.am