Երուսաղեմի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Մոշե Լեոնը

18:22     14 նոյեմբերի, 2018

Իսրայելացի գործարար և քաղաքական գործիչ Մոշե Լեոն հաղթել է Երուսաղեմի քաղաքապետի ընտրություններում:

Ինչպես հայտնում է Haaretz-ը` Լեոնի օգտին քվեարկել է ընտրողների 51,54 տոկոսը, իսկ նրա մրացկից Բերկովիչի օգտին՝ 48,46 տոկոսը: Տվյալները  հրապարակել է Ներքին գործերի նախարարությունը:

Իր հաղթանակը տոնելու ժամանակ Լեոն ասել է. «Երեկոյան Երուսաղեմը ընտրեց համախմբման, միասնության և բարության օգտին: Ես ծրագրում եմ Աստծո օգնությամբ` քաղաքապետ լինել Երուսաղեմի բոլոր բնակիչների համար»:


© armedia.am