Թերեզա Մեյը ստացել է իր կառավարության համաձայնությունը Brexit-ի պայմանների շուրջ պայմանագրի նախագծի վերաբերյալ

00:35     15 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 14-ի ուշ երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ստացել է իր կաբինետի համաձայնությունը ԵՄ-ից դուրս գալու պայմանների շուրջ համաձայնագրի նախագծին: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Նոյեմբերի 14-ի առավոտվանից Թերեզա Մեյն անցկացրել է՝ մեկ առ մեկ հանդիպելով և քննարկելով համաձայնագրի նախագիծն իր կաբինետի անդամների հետ, ինչպես նաև անցկացվել է նախարարների կաբինետի արտահերթ նիստ այս հարցով: 

Այժմ Մեյը կանգնած է մեկ այլ՝ ավելի բարդ մարտահրավերի առջև՝ նա պետք է ստանա  պառլամենտում իր թիմակիցների և ընդդիմության համաձայնությունը Brexit-ի պայմանների շուրջ պայմանագրի նախագծի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում էր նոյեմբերի 14-ի երեկոյան հրապարակել համաձայնագրի տեքստը, սակայն դա հետաձգվեց Մեծ Բրիտանիայի նախարար երի կաբինետի արտահերթ նիստի ուշ ավարտվելու պատճառով:


© armedia.am