Մելանյա Թրամփի պահանջով Բոլթոնի տեղակալը հեռացվել է աշխատանքից

10:57     15 նոյեմբերի, 2018

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տեղակալ Միրա Ռիկարդելը լքում է Սպիտակ տունը, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սարա Սանդերսը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, դա բարձրաստիճան պաշտոնյան աշխատանքից հեռացվել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի կողմից քննադատության ենթարկվելուց հետո: Ավելի վաղ Մելանյա Թրամփի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆանի Գրիշեմն ասել է, որ Ռիքրադելն «այլևս արժանի չէ Սպիտակ տանն աշխատելու պատվին»:

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Ռիկարդելի և ԱՄՆ առաջին տիկնոջ միջև կոնֆլիկտային իրավիճակ է առաջացել այս տարավ հոկտեմբերին Աֆրիկա կատարած այցի ժամանակ ինքնաթիռում տեղի պատճառով:


© armedia.am