ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Brexit-ի պայմանների շուրջ պայմանագրի նախագծին

18:08     19 նոյեմբերի, 2018

ԵՄ մնացած 27 երկրների ընդհանուր գործերի նախարարների խորհուրդն միության կողմից հավանության է արժանացրել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ համաձայնագրի նախագիծը:

«Նախարարներն այսօր հավանություն են տվել ողջ փաթեթին` մասնավորապես անջատման վերաբերյալ համաձայնագրի նախագծին», - նախարարների  խորհրդից հետո հայտարարել է Brexit-ի շուրջ ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնեն:

Հիշեցնենք, նոյեմբերի 25-ին նախատեսվում է այս հարցով գումարել ԵՄ առաջնորդների արտահերթ նիստ:


© armedia.am