Դատարանն արգելափակել է միգրանտների վերաբերյալ Թրամփի հրամանագիրը

11:40     20 նոյեմբերի, 2018

Սան-Ֆրանցիսկոյի շրջանային դատարանը ժամանակավորապես արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որով սահմանափակվում էր անօրինական միգրանտներին քաղաքական ապաստանի տրամադրումը, հայտնում է Reuters-ը: Դեռևս պարզ չէ, թե ինչքան ժամանկով հրամանագիրը կլինի արգելափակված:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը Թրամփի դեմ հայց է ներկայացրել ԱՄՆ և Մեքսիկայի սահմանը հատած անօրինական ներգաղթյալներին ապաստանի տրամադրումը մերժելու համար:

Սպիտակ տանը հրամանագրի անհրաժեշտությունը բացատրել են այն հանգամանքով, որ ապաստանի տրամադրման համակարգը «գերծանրաբեռնված» է ապաստանի տրամադրման «չհիմնավորված հայցերի» մեծ քանակով:


© armedia.am