ԵՄ խորհուրդը Եվրախորհրդարանի հետ համաձայնության չեն եկել ԵՄ 2019թ. բյուջեի շուրջ

11:31     20 նոյեմբերի, 2018

ԵՄ-ի խորհուրդը հայտնել Է, որ նախօրեին չի կարողացել Եվրախորհրդարանի հետ համաձայնության գալ ԵՄ 2019 թվականի բյուջեի շուրջ, փոխանցում Է Ինտերֆաքս գործակալությունը:

«Խորհուրդն ափսոսանք Է հայտնում, որ այսօր հնարավոր չեղավ համաձայնության հասնել Եվրամիության 2019 թվականի բյուջեի շուրջ: Փոխզիջում գտնելու գործընթացում Խորհուրդը փորձում Էր գտնել այնպիսի լուծում, որը միությանը կզիներ առաջիկա խնդիրների կարգավորման համար: Բայց ես դեռևս հավատում եմ, որ մենք կկարողանանք հաջորդ տարվա բյուջեի շուրջ համաձայնության գալ մինչև այս տարվա վերջ»,- հայտարարել Է Ավստրիայի ֆիանսների նախարար և Խորհրդի բանակցորդների ղեկավար Հարթվիգ Լեգերը:


© armedia.am