Ռուսաստանի դիրքորոշումն այս պատմության մեջ համարում եմ խիստ կառուցողական. Նիկոլ Փաշինյան

14:41     20 նոյեմբերի, 2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խիստ կառուցողական է համարում Ռուսաստանի դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցի հետ կապված իրավիճակի շուրջ: Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց այսօր` նոյեմբերի 20-ին լրագրողների հետ ընթացող մամլո ասուլիսի ընթացքում:

«Ռուսաստանի դիրքորոշումն այս պատմության մեջ համարում եմ խիստ կառուցողական», - նշել է Նիկոլ Փաշինյանը:


© armedia.am