Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խիստ կառուցողական է համարում Ռուսաստանի դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցի հետ կապված իրավիճակի շուրջ: Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց այսօր` նոյեմբերի 20-ին լրագրողների հետ ընթացող մամլո ասուլիսի ընթացքում:
«Ռուսաստանի դիրքորոշումն այս պատմության մեջ համարում եմ խիստ կառուցողական», - նշել է Նիկոլ Փաշինյանը: