Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպանը հանձնել է իր հավատարմագրերը

16:25     20 նոյեմբերի, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեն (նստավայրը՝ Թբիլիսի), հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ նա իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ Հայաստանը և Լատվիան միևնույն արժեքները կրող բարեկամ երկրներ են, շատ հարցերում ունեն ընդհանուր մոտեցումներ ու դիրքորոշումներ, ինչը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների ընդլայման և խորացման համար: Նախագահը հատկապես կարևորել է առկա տնտեսական ներուժի լիարժեք օգտագործումը, ինչպես նաև արդյունավետ գործակցությունը Եվրամիության շրջանակում: 


© armedia.am