«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած տղամարդը Հայաստանի քաղաքացի էր

10:25     21 նոյեմբերի, 2018

Տղամարդը, որ մահացել էր «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա, Հայաստանի քաղաքացի էր՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 20։10-ին։ Թռիչքուղով շարժման ընթացքում անձնակազմը հայտնել է անհայտ առարկայի հետ բախման մասին։ Ընդ որում, օդանավի ազդանշանային համակարգերը խափանումների մասին չեն ազդարարել, և թռիչքը շարունակելու որոշում է կայացվել։

Թռիչքուղի են ուղարկվել օդանավակայանի աշխատակիցները, ովքեր հայտնաբերել են մահացած մարդու մարմին և անձնական իրեր։ Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ տղամարդը Հայաստանի քաղաքացի էր և Իսպանիայից արտաքսվել էր հայրենիք։ Նրա ճանապարհը Մոսկվայով էր անցնում։


© armedia.am