ԱՄՆ-ն հասկանում է Իրանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցելու Հայաստանի անհրաժեշտությունը. Գարեգին Բաղրամյան

19:06     21 նոյեմբերի, 2018

ԱՄՆ-ն հասկանում է Իրանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցելու Հայաստանի անհրաժեշտությունը: Այսպիսի հայտարարությամբ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Այդ մասին հաղորդում է News.am գործակալությունը:

Հաղորդվում է, որ նախարարի պաշտոնակատարի խոսքերով պատժամիջոցները չեն կարող հայ-իրանական համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման ժամանակ խնդիրներ առաջացնել:

Բաղրամյանը հղվել է օրերս ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը, որի ընթացքում հայկական կողմը ամերիկացիներին մանրամասն ներկայացրել է  Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման ֆոնին իրանական կողմի հետ համագործակցության հիման վրա Հայաստանի էներգետիկ համակարգը զարգացման փաստը:

 


© armedia.am