Brexit-ի շուրջ քաղաքական արձանագրությունը համաձայնեցվել է

18:59     22 նոյեմբերի, 2018

Լոնդոնի և Բրյուսելի ներկայացուցիչները համաձայնեցրել են ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ հռչակագրի նախագիծը: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Եվրահանձնաժողովի նախագահն ինձ տեղեկացրել է, որ նախագիծը համաձայնեցված է բանակցողների մակարդակով: Այն համաձայնեցված էր քաղաքական մակարդակով, այժմ դրան պետք է հավանություն տան ԵՄ-ի երկրների ղեկավարները»,-գրել է Տուսկը Twitter-ում:

Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը քննարկելու համար ԵՄ գագաթնաժողով է նշանակվել նոյեմբերի 25-ին:


© armedia.am