Փաշինյանը ստորագրել է Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը
Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի հրամանագիրը ստորագրվելուց հետո:
Հ.Գ. ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի հնարավորություն չկա: Հետեւաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»,– գրել է Նիկոլ Փաշինյանը։