21-րդ հեռուստամարաթոնի ժամանակ 12 ժամում միասնաբար հավաքվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: Այս մասին հայտնում է Հայաստան համահայկական հիմնադրամը: Նշվում է, որ սա նախնական տվյալ է, ներառված չեն Հայաստանում և Ռուսաստանում հավաքագրված գումարները։
Հիշեցնենք, որ անցած տարի «Բերքառատ Արցախը» կարգախոսով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվել է 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։
Այս տարի այն ուներ «Արարենք միասին» խորագիրը։